Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Միայն Նիկոլի հեռացմամբ կարելի է կանխել Հայաստանի դեմ իրագործվող այս նենգ ծրագիրը

Միայն Նիկոլի հեռացմամբ կարելի է կանխել Հայաստանի դեմ իրագործվող այս նենգ ծրագիրը
21.04.2024 | 10:27

Տավուշի հարցերը լուծելուց հետո՝ Նիկոլն արագ տեմպերով փորձելու է լուծել Սյունիքի հարցերը:
Եվ այդպես շարունակ, մինչև բավարարի Ալիևի բոլոր անհագ ցանկությունները:
Հուսով եմ՝ ընդդիմությունը քարը փեշերից կթափի, կմոռանա իր «նեղվածության», ձախողումների, սեփական ամբիցիաների մասին, ստոպ կտա իրար ուտելուն և միավորված դուրս կգա Հայաստանը մաս-մաս կիրթ և կառուցողական Ալիևին նվիրող թուրքի (ինքն այս բառից չի վիրավորվում՝ շոյվում է) դեմ:
Որոշ ընդդիմադիրներ պետք է հասկանան, որ սա աթոռի կռիվ չէ՝ Հայրենիքի պահպանման կռիվ է: Հայրենիք, հող/տեղ պետք է ունենաք հետագայում այդ աթոռը դնելու համար:
Հասկացեք՝ Հայաստանի փրկության հարցի լուծումը ո՛չ Տավուշում է, ո՛չ Սյունիքում, ո՛չ էլ Գեղարքունիքում, այլ Երևանում է՝ համազգային համախմբմամբ:
Հուսով եմ խելքի կգաք:
Միայն Նիկոլի հեռացմամբ կարելի է կանխել Հայաստանի դեմ իրագործվող այս նենգ ծրագիրը:
Նիկոլին օր առաջ պետք է հեռացնել, չեղարկել նրա ընդունած բոլոր ազգադավ որոշումները և պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ:

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ